Լոնդոն-2012. Արման Երեմյանը մեդալ ապահովեց
Լոնդոնում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում իր պայքարն է շարունակում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը, ով հաջողությամբ հաղթահարեց նաեւ քառորդ եզրափակչի արգելքը:
Մեր թեքվանդիստը քառորդ եզրափակիչում` 6:4 հաշվով վստահ հաղթանակ տարավ հոլանդացի Տոմի Մոլետի նկատմամբ:
Այս հաղթանակից հետո վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանը կունենա այս Օլիմպիական խաղերում իր հերթական մեդալը:










