Ալեն Դելոնը նկարահանվելու է հայ ռեժիսորի ֆիլմում
Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը նկարահանվելու է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» ֆիլմում, որի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերին:
Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Ալեն Դելոնը մարմնավորելու է ինքն իրեն: Ֆիլմի հերոսուհուն որդին (Պավել Վոլյան) բերում է Փարիզ, որտեղ հերոսուհին պետք է ծանոթանա իր սիրելի դերասանի (Ալեն Դելոնի) հետ:
«Ես անպայման կգամ պրեմիերային»,- ասել է Դելոնը:
Սարիկ Անդրեասյանը ծնվել է 1984թ, Երևանում: Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Ղազախստան, այնուհետև՝ Մոսկվա: Նրա «Ծառայողական սիրավեպ. Մեր օրեր» և «Հղին» ֆիլմերը դարձել էին ռուսական կինովարձույթի առաջատարներ:










