Աշխարհի ամենահարուստ գրողը Ջեյմս Փաթերսոնն է. Forbes-ի ցանկը

10:50 • 11.08.12

Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է 2012թ.-ի աշխարհի ամենահարուստ գրողների ցուցակը, որի առաջին հորիզոնականն է զբաղեցրել ամերիկացի նովելիստ Ջեյմս Փաթերսոնը, գրում է The Guardian-ը:

Ըստ Forbes-ի հաշվարկների` Փաթերսոնն անցալ տարվա ընթացքում հրատարակած գրքերի շնորհիվ 94 մլն դոլարի շահույթ է ունեցել:

 

Նրան հաջորդում է Սթիվեն Քինգը, ով բազմիցս եղել է առաջատար:

Աշխարհի 15 ամենահարուստ գրողների շարքում մեծ մասը տղամադիկ են (9), սակայն կանխատեսվում է, որ եկող տարի այս ցուցակն ավելի «բարեհաճ» կգտնվի կին-հեղինակների նկատմամբ: Հանդեսը նաև չի բացառում, որ հաջորդ տարի ցուցակը կգլխավորի բրիտանուհի Էրիկա Լեոնարդ Ջեյմսը, ում հրատարակած «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ վեպը 4 ամիս առաջ լույս տեսնելուց հետո արդեն վաճառվել է 20 մլն օրինակով` շաբաթական հեղինակին ապահովելով 1.3 մլն դոլար եկամուտ:

1. Ջեյմս Փաթերսոն   94 մլն դոլար
2. Սթիվեն Քինգ         39 մլն դոլար
3. Ջենեթ Էվանովիչ    33 մլն դոլար
4. Ջոն Գրիշեմ           26 մլն դոլար
5. Ջեֆ Քինի               25 մլն դոլար
6. Բիլ Օ’Ռիլի             24 մլն դոլար
7. Նորա Ռոբերտս     23 մլն դոլար
8. Դենիելա Սթիլ        23 մլն դոլար
9. Սյուզան Քոլինս      20 մլն դոլար
10. Դեն Կունց            19 մլն դոլար
11. Ջոան Ռոուլինգ    17 մլն դոլար
12. Ջորջ Մարթին      15 մլն դոլար
13. Ստեֆանի Մեյեր   14 մլն դոլար
14. Քեն Ֆոլեթ             14 մլն դոլար
15. Ռիք Ռիորդան       13 մլն դոլար