«Հայփոստում» հայ-ռումինական համատեղ նամականիշ մարվեց (լուսանկարներ)

12:10 • 11.08.12

Այսօր տեղի ունեցավ «Հայփոստի» և Ռումինիայի փոստի համատեղ թողարկման «Հայկական վանք. Հաճկատար 500 ամյակ» նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:


Նամականիշերի վրա պատկերված է Հաճկատար հայկական վանքը, որը գտնվում է Ռումինիայի Սուչավա նահանգի մոտ՝ Բուլայի բլրի գագաթին:


«Հայփոստ» ՓԲԸ-ի միջազգային հարաբերությունների և ֆիլատելիայի վարչության պետ Աննա Ղուկասյանը նշեց, որ վանքը կառուցվել է հայազգի գործարարներ Դոնավագ եղբայրների կողմից:


«Ամեն օր մեծ թվով ուխտավորներ են այցելում այդ վանքը, որը նվիրված է Տիրամորը, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի «Հայփոստ»-ի կողմից նամականիշը շրջանառության մեջ դրվի Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող օրը: Այս նամականիշի միջոցով մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք մեր մշակութային ժառանգության մասին»,- ասաց Աննա Ղուկասյանը:


Վերջինիս փոխանցմամբ` օգոստոսի 14-ին Ն.Ս.O.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայությամբ տեղի կունենա ռումինական նամականիշի պաշտոնական ներկայացման արարողությունը Բուխարեստում:

 

Նամականիշերի հեղինակներն են Միխայ Վամասեսկուն և Վահագն Մկրտչյանը: Նամականիշն արժե 380 դրամ և տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր տպարանում: