Օլիմպիական խաղերի փակմանը ելույթ կունենան Ջորջ Մայքլ, Ադելը և Spice Girls–ը

10:54 • 12.08.12

Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը ելույթ կունենան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջորջ Մայքլը, Ադելը, ինչպես նաև Spice Girls, The Pet Shop Boys և Annie Lennox խմբերը։


Ինչպես տեղեկացնում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը, փակման արարողությունը կոչվելու է «Անգլիական երաժշտության սիմֆոնիա»։


Քանի որ 2016թ. ամառային Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Ռիո դե ժանեյրոյում, փակման արարողության ժամանակ Լոնդոնում կհնչի նաև բրազիլական սամբա, որը կկատարեն պարահանդեսային զգեստներով 300 մարդիկ։