ՅՈՒՆԵՍԿՕ-ն հնարավոր է Կրեմլը հանի համաշխարհարհային ժառանգության ցուցակից

16:55 • 13.08.12

ՄԱԿ-ի Մշակութային ժառանգության գործակալությունը դժգոհ է այն բանից, որ ռուսական իշխանությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ չեն համաձայնեցրել Մոսկվայի Կրեմլի վերանորոգման աշխատանքները: Կառույցը սպառնում է հանել Կրեմլը համաշխարհային ժառանգության ցուցակից, գրել է իտալական Corriere della Sera-ն:

 

Չնայած Մոսկվայի հերքումներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է Կրեմլը՝ իր բոլոր գանձերով հանդերձ, հանել այն կառույցների ցուցակից, որոնք համամարդակային նշանակություն ունեն:

 

Ըստ աղբյուրի՝ ՄԱԿ-ի կուլիսներում խոսում են, որ Ռուսաստանը ոչ ոքի հետ հաշվի չի նստում, որ հին ու նոր Պուտինը չի հանդուրժի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը, չնայած Կրեմլը ցուցակից հանելը «ամենաահավոր խայտառակությունը» կլինի:

 

Կրեմլի վերանորոգման և վերակառուցման համար Ռուսաստանը 150 մլն-ից ավելի եվրո կհատկացնի: Միջամտության հետևանքով Կրեմլի տարածքը կավելանա 21 հազար ք/մ-ով: