Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում հաղթել է «Աղջիկը ոչ մի տեղից» ֆիլմը

22:13 • 13.08.12

 Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում անցկացվող «Ոսկե ընձառյուծ» 64-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիր է դարձել ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Կլոդ Բրիսոյի «Աղջիկը ոչ մի տեղից» ֆիլմը:

Բացի գլխավոր մրցանակից, ֆիլմը ստացել է նաև 90,000 շվեյցարական ֆրանկ, ինչը համարժեք է 75,000 եվրոյին:


Ֆիլմը պատմում է մաթեմատիկայի ուսուցչի մասին, ով կնոջ մահից հետո ապրում է մենակ և էսսեներ է գրում: Մի անգամ նա հանդիպում է մի անտուն, վիրավոր աղջկա և նրան ապաստան է տալիս: Այդ օրվանից իր բնակարանում սկսում են տարօրինակ բաներ տեղի ունենալ:


Բրիսոն իր ֆիլմը ստեղծել է սեփական փողերով. ֆիլմի բյուջեն կազմել է 62 հազար եվրո, այն նկարահանվել է միայն մեկ տեսախցիկով՝ Բրիսոյի բնակարանում:


Լակորնոյի 64-րդ միջազգային կինոփառատոնը տեղի է ունեցել օգոստոսի 1-ից մինչև 11-ը: Այս տարի գլխավոր մրցանակի համար պայքարում էր 19 ֆիլմ: