Վիետնամուհին գեղեցիկ պատկերներ է ստեղծում գունավոր ավազով (լուսանկարներ)

13:25 • 14.08.12

Վիետնամցի նկարչուհի Յի Լանը, վրձնի և ներկերի փոխարեն օգտագործելով գունավոր ավազահատիկներ, գեղեցիկ պատկերներ է ստեղծում, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Նա մեծ հռչակ է վայելում հայրենիքում, իսկ նրա աշխատանքները ցուցադրվում են Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:

 

Լանը նկարելու դասընթացների երբևէ չի հաճախել, իսկ ավազահատիկներով ստեղծագործելու իր տաղանդն էլ բացահայտել է պատահմամբ: 2001թ.-ին նա այցելել է իր ամուսնու գյուղը և ուղղակի հմայվել այնտեղի լողափի գունավոր ավազով: Նա սկսել է մտածել, թե ինչ կարելի է անել դրանով, ինչի արդյունքում էլ ծնվել է դրանցով նկարելու գաղափարը:

 

Այժմը Լանն ամբողջ աշխարհում հայտնի է, որպես ավազահատիկներով նկարելու արվեստի հիմնադիրը: Նա նաև ընկերություն է ստեղծել, որը զբաղվում է այդ աշխատանքների վաճառքով: