Բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը

16:35 • 15.08.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և Երևանի ավագանու որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հասցեում բացվել է հայ մեծանուն բանաստեղծ, ակադեմիկոս, Արաբկիրի հիմնադիրներից մեկի` Վահագն Դավթյանի հուշատախտակը:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

1932 թվականին հայրենադարձվելով, բանաստեղծը Երևանում ապրել է Արաբկիր թաղամասում, իսկ 1952-1996 թվականներին Վահագն Դավթյանն ապրել ու ստեղծագործել է հենց այն տանը, որի պատին էլ տեղադրվել է այդ մասին իրազեկող հուշատախտակը: հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:

 

Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:

 

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը գրողների և մտավորականների անունից շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` ընդգծելով, որ ներկայում քաղաքապետի կողմից ցուցաբերվող ուշադրությունն ու հոգատարությունը կարևոր է սերունդների դաստիրակության և ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում:

 

Ներկաները այցելել են նաև Վահագն Դավթյանի անունը կրող զբոսայգի և ծաղիկներ դրել բանաստեղծի արձանին: