Բրազիլացին վրձնի փոխարեն նկարում է մարիխուանայի ծխով (լուսանկարներ)
Բրազիլացի Ֆերնանդո դե լա Ռոսքը յուրահատուկ տարբերակ է գտել հանրահայտ քաղաքական գործիչներին և հոգևոր առաջնորդներին պատկերելու համար` վրձնի փոխարեն օգտագործելով մարիխուանայի ծուխը, գրում է Oddity Central-ը:
Ստեղծագործելու իր մեթոդով լա Ռոսքը իրարամերժ կարծիքներ է առաջացրել արվեստի աշխարհում: Նախկինում ևս եղել են մի շարք նկարիչներ, ովքեր ստեղծագործել են ծխի միջոցով, սակայն բրազիլացին առաջինն է, ով հենց մարիխուանայի ծուխն է օգտագործում:
Լա Ռոսքն աշխատում է հետևյալ կերպ. նա փչում է մարիխուանայի ծուխը նախապես կտրված շաբլոնների վրա, որոնք տեղադրված են սպիտակ կտավներին:
«Ինձ դուր է գալիս նկարել մարիխուանայով, ստեղծագործել հաճույքով»,- ասել է նա The Rio Times-ի հետ զրույցում:










