Իսպանացի նկարչի յուղաներկով ստեղծագործությունները գրեթե չեն տարբերվում լուսանկարներից
Իսպանացի նկարիչ Պեդրո Կամպոսի յուղաներկով արված աշխատանքները դիտողին զարմացնում են իրենց հստակ գծերով, պարզ գույներով, ճշգիրտ ձևով և առաջին հայացքից դրանք ընկալվում են որպես հիանալի արված լուսանկարներ, գրում է Daily Mail-ը:
Սակայն իրականում գերռեալիստիկ այդ աշխատանքներն արված են ոչ թե տեսխցիկի, այլ վրձնի ու յուղաներկի օգնությամբ` կտավի վրա: Կամպոսի արտասովոր աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ պատկերասրահներում և արժանացել այցելուներին հիացմունքին ու գովեստին:
Իր աշխատանքներում հիմնականում կենտրոնանալով կենցաղային իրերի, ամեօրյա երևույթների վրա` նկարիչն ամենայն մանրամասնությամբ է պատկերում դրանք: Կամպոսի ուշադրություն է դարձնում նույնիսկ այնպիսի մանրունքների, ինչպիսիք են` անկյան կորությունը, ստվերը, պոլիէթիլենային տոպրակի փայլը: Եվ հենց այս ամենի ճշգրիտ պատկերումն էլ հաղորդում է նրա կտավներին գերռեալիստիկ տպավորություն:
Այժմ ամբողջ աշխարհում նրա նկարների մեծ պահանջարկ կա:










