Ալեն Դելոնը նկարահանվել է Սարիկ Անդրեասյանի ֆիլմում (լուսանկարներ)
Փարիզի պատմական կենտրոնում ավարտվել է «Շնորհավոր Ամանոր, մայրիկ» ֆիլմի նկարահանումը, որը գարնանային «Մայրեր» (ռեժ.՝ Սարիկ Անդրեասյան) կինոհիթի շարունակությունն է:
Ֆիլմը բաղկացած է 5 նովելներից, որոնց հերոսները ամեն գնով ձգտում են շնորհավորել իրենց մայրերին Նոր տարվա առիթով:
Նովելներից մեկը նկարահանել է Սարիկ Անդրեասյանը: Նրա պատմության մեջ հանդես են եկել ռուսաստանցի շոումեն Պավել Վոլյան, դերասանուհի Իրինա Ռոզանովան, ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Վերջինս խաղում է ինքն իրեն:
Դելոնի հետ աշխատելուց հետո Անդրեասյանը ասել է, որ շատ նշանավոր մարդիկ իրականում ավելի պարզ են, քան նրանց մասին մտածում են:
Ռեժիսորը հայտնել է նաև, որ Դելոնն ինքն է ընտրել իր հագուստը, ինչպես նաև՝ սեփական առաջարկներով է հանդես եկել նկարահանման ընթացքում:
Ալեն Դելոնը նաև աչքի է ընկել կատակներով՝ վերահաստատելով լավ հումորի զգացում ունեցողի իր համբավը:
Սարիկ Անդրեասյանը հիշում է, որ տեսարաններց մեկի նկարահանմանը Դելոնը ասել է, թե ինքը դեռ գեղեցիկ կապույտ աչքեր ունի, որոնք կարելի է նկարահանել:
Դելոնը ցանկություն է հայտնել ներկա գտնվել նաև ֆիլմի պրեմիերային, որը կայանալու է դեկտեմբերին:










