Արվեստագետն Ատլանտյան օվկիանոսի հատակին թանգարան է ստեղծել ծովախութերը պաշտպանելու համար. (լուսանկարներ, տեսանյութ)

15:57 • 21.08.12

Արվեստագետ Ջեյսոն դե Կայրես Թեյլորը հայտնի է արվեստի իր գեղեցիկ գործերով, որոնք թագարաններում ցուցադրվելու փոխարեն իջեցվում են Ատլանտյան օվկիանոսի հատակը: Սակայն Թեյլորն ամենևին նպատակ չունի օվկիանոսի բնակիչներին զարմացնել իր աշխատանքներով, նա պարզապես հույս ունի, որ իր ստեղծագործությունները վերջիվերջո որպես ապաստան կծառայեն ջրային բնակիչների համար` օգնելով պահպանել մարջանի հազվագյուտ խութերը, գրում է YahooNews-ը:

 

Թեյլորն իր աշխատանքները ստեղծում է օվկիանոսի ջրի և կենդանական աշխահի համար բացարձակ անվտանգ ցեմետով:


Այժմ արվեստագետն աշխատում է «արվարձանային ոճի» տների ստեղծման վրա, որոնք ևս որպես ապաստան կծառայեն օվկիանոսի ֆաունայի համար:

 

Թեյլորն որպես «բնական» արվեստագետ իր գործունեությունը ծավալել է 2006թ-ից ի վեր Գրենադա կղզում: Այն ողողող ջրերում տղամարդը 500-ից ավելի քանդակ է իջեցրել:

 

Այս քայլը մեծ հետաքրքրություն է առաջացրել մարդկանց մոտ և նպաստել ստորջրյա թանգարանի ստեղծմանը: Այժմ այդ թանգարանը դարձել է զբոսաշրջության կենտրոն: