Բրիտանիան արգելել է երկրից դուրս հանել Պիկասոյի ամենաթանկ գործերից մեկը

22:11 • 21.08.12

Մեծ Բրիտանիան` ի դեմս մշակույթի նախարար Էդ Վեյզիի, արտահանելու ժամանակավոր արգելք է դրել Պիկասոյի ամենանշանավոր ու թանկ գործերից մեկի` «Աղավնիով երեխան» (1901) կտավի վրա, հայտնում է Reuters-ը:

 

Կտավը 1974թ-ից վարձակալության էր տրված հանրային պատկերասրահներից մեկին` Էդինբուրգի ժամանակակից արվեստի թանգարանին, սակայն այժմ տերերը որոշել են վաճառել գլուխգործոցը:


Տերերի այս որոշմանը դեմ է երկրի Մշակույթի նախարարությունը, որը կտավը դուրս հանելու արգելք է սահմանել մինչև դեկտեմբեր:


«Աղավնիով տղան» նշանավորում է Պիկասոյի «կապույտ շրջանի» մեկնարկը և գնահատվում է 50 մլն ֆունտ սթերլինգ` մոտ 80 մլն ԱՄՆ դոլար: