Լույս է տեսնելու Սելինջերի ամենաամբողջական կենսագրությունը
Օգոստոսի վերջին Ռուսաստանում լույս է տեսնելու Ջերոմ Սելինջերի աՄենամբողջական կենսագրությունը, որի հեղինակն է նրա ստեղծագործության մեծ երկրպագու, ամերիկացի Քենեթ Սլավենսկին, գրում է Gazeta.ru-ն:
«Գրողի մահից հետո՝ 2010 թվականին, լույս են տեսել մի քանի կենասագրություններ, սակայն այս մեկը ամենաամբողջականն է: Հեղինակը ո՛չ գրող է, ո՛չ էլ գրականագետ, այլ ուղղակի նրա հավատարիմ երկրպագուն»,– ասել էասել է հրատարակչության ներկայացուցիչը:
«Նա ստեղծել է մի կայք՝ նվիրված մեծ գրողին, որտեղ հավաքել է նրա մասին տեղեկություններ: Դա բավական դժվար գործ է քանի, որ Սելինջերը շատ փակ մարդ էր և վարում էր ճգնավորի կյանք» - ավելացրել է նա։
Նշենք, որ 1965 թ-ից Սելինջերը դադարում է հրատարակել իր ստեղծագործությունները և գրում է բացառապես իր համար: Նա իր գործակալին խնդրել էր ոչնչացնել ոչ միայն նրա անձնական, այլև՝ գործնական նամակները: Բոլորը սպասում էին, որ նրա մահից հետո՝ 2010թ կբացահայտվեն նոր ստեղծագորխություններ, սակայն ընտանիքը շարունակում է գաղտնի պահել այդ ամենը:
Նա չի սիրել հարցազրույցներ տալ: Որպես «անձնական կյանքի մանրամասներ» նա մի անգամ գրել է. «Ես ապրում եմ Ուեստփորթում և ունեմ շուն»:










