Ֆրանսիացի ռազմագերիները գեղեցիկ նավեր են պատրաստել մարդկային ոսկորներից (լուսանկարներ)

19:20 • 22.08.12

Նապոլեոն Բոնապարտի օրոք Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև մղվող պատերազմի ընթացքում բրիտանական բանտերում գտնվող ֆրանսիացի ռազմագերիները ժամանակը սպանելու համար գեղեցիկ և բավական ծավալուն նավեր են ստեղծել մարդկային, ինչպես նաև կենդանական ոսկորներից, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Այժմ արվեստի այս յուրօրինակ գործերը տասնյակ հազարավոր դոլարներով վաճառվում են տարբեր աճուրդներում: Օրինակ, դրանցից մեկը` բրիտանական նավերից մեկի կրկնօրինակը, վաճառվել է 55 հազ դոլարով:

 

Իրենց աշխատանքների համար ռազմագերիները որպես  հումք են օգտագործել իրենց տրված մսի ոսկորները, իսկ երբ դրանք չեն բավականացրել նրանք օգտագործել են կալանավայրի հարևանությամբ գտնվող գերեզմատանը թաղվածների ոսկորները:

 

Անազատության մեջ գտնվող «արվեստագետներ»-ը նավի հիմնական հատվածի համար օգտագործել են ամենախոշոր ոսկորները, իսկ համեմատաբար ավելի մանրերը` տախտակամածն ու թնդանոթները պատրաստելու ժամանակ: Ոսկորներից բացի, օգտագործվել է նաև փայտ և կտոր: Նավերն այնքան արհեստավարժորեն պատրաստված, որ դրանց առագաստները բարձրանում են, իսկ թնդանոթները` կրակում: