Վենետիկի կինոփառատոնը կընթանա նաև առցանց ռեժիմում
Վենետիկի միջազգային կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ միջոցառումը զուգահեռ կընթանա նաև առցանց, հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը:
Փառատոնի Orizzonti («Հորիզոններ») ծրագրի 10 լիամետրաժ և 3 կարճամետրաժ ֆիլմեր կցուցադրվեն նաև ինտերնետում: Դրանք կցուցադրվեն Վենետիկում` իրենց պաշտոնական անդրանիկ ցուցադրություններին զուգահեռ:
Նորամուծության նպատակը նոր ֆիլմերը և երիտասարդ հեղինակներին սատարելն է:
Առնացնց կինոթատրոն մուտք ունենալու համար հարկավոր է գրանցվել փառատոնի կայքում, վիրտուալ տոմս ձեռք բերել և անհատական հղում ստանալ:
Վենետիկի 69-րդ կինոփառատոնի վիրտուալ հյուրը լինելու հաճույքն արժե 4,20 եվրո:
Փառատոնը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը:










