Իսպանացին լուսանկարներից չտարբերվող նկարներ է ստեղծում սովորական գրիչով

19:20 • 23.08.12

Իսպանացի փաստաբան Սամուել Սիլվան անհավատալի պատկերներ է ստեղծում սովորական գնդիկավոր գրիչով, որոնք առաջին հայացքից չեն տարբերվում որակյալ լուսանկարներից, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Ինքնուս նկարիչը սկսել է նկարել 2 տարեկանից, իսկ գրիչով ստեղծագործելու տաղանդն իր մեջ բացահայտել է դպրոցական տարիներին: Այս գործին Սիլվան պարզապես որպես հոբբի է վերաբերվում:

 

Նրա նկարները ներկայացված են աշխարհի տարբեր պատկերասրահներում:

«Կարծում եմ, որ գնդիկավոր գրիչները չեն օգտագործվոում իրենց ողջ «հզորությամբ»: Տեսեք թե ինչեր կարելի է դրանցով ստեղծել: Նկարելիս ես օգտագործում եմ ընդամենը 8 գույն և երբեք դրանք չեմ խառնում: Նկարների վրա ես կարող եմ աշխատել 5-ից մինչև 50 ժամ»,- նշել է երիտասարդը: