Տեղի կունենա «Արվեստի ընտանիք» խաղ-մրցաշարի եզրափակիչ փուլը

23:19 • 24.08.12

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը օգոստոսի 25-ին հրավիրում է «Արվեստի ընտանիք» ամառային ընտանեկան խաղ-մրցաշարի եզրափակիչ փուլին, որին կմասնակցեն նախորդ 7 փուլերի հաղթող ընտանիքները:


Գլխավոր մրցանակն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ընտանեկան անդամակցության քարտը, ինչը նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում ամբողջ ընտանիքը անվճար կկարողանա այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մշտական և ժամանակավոր բոլոր ցուցադրությունները, կստանա զեղչեր Թանգարանի խանութի տեսականու, դասական և ջազ համերգաշարերի համար, կունենա մի շարք առավելություններ:


«Արվեստի ընտանիք» կրթական ծրագրի եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 25-ին ժամը 15:00-ին, Կենտրոնի Խանջյան սրահում:

Խաղին կհաջորդի մրցանակաբաշխություն և հյուրասիրություն: