Պիկասսոյի ամենամեծ ստեղծագործությունը կցուցադրվի Ֆրանսիայում
Ֆրանսիական Մեց քաղաքում Ժորժ Պոմպիդուի կենտրոնի մասնաճյուղը կցուցադրի հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասսոյի ամենամեծ ստեղծագործությունը, որն ունի 170 քառ/մետր մակերես և 45 կգ քաշ, հայտնում է Euromag-ը:
Այս ամառ կենտրոնում անցկացվում է «1917» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացված են 350 նկարիչների 800 աշխատանքներ: Այս միջոցառումը հավակնում է դառնալ Եվրոպայի ամենախոշոր գեղարվեստական ցուցահանդեսը:
Ներկայացված բոլոր նմուշները վերաբերում են 1917 թ-ին, իսկ Պիկասոյի վերը նշված աշխատանքն իրականում Լեոնիդ Մյասինի կողմից1917թ-ին բեմադրված «Պարադ» բալետի դեկորացիաներից մեկն է:
Աշխատելով այս դեկորացիաների ստեղծման վրա` նկարիչը նոր, կարևոր ստեղծագործական փուլ է մուտք գործել` փոքր–ինչ հեռանալով իրեն հոգեհարազատ կուբիզմից:
Ըստ մասնագետների` Պիկասսոյի ամենամեծ ստեղծագործությունը կարելի է ընկալել որպես վերադարձ դեպի խաղաղություն և կարգուկանոն:
Ցուցահանդեսը կտևի մինչ սեպտեմբերի 24-ը:










