Վրաստանում բացվում է մոմե արձանների առաջին թանգարանը

21:19 • 26.08.12

Բաթումիի կենտրոնում սեպտեմբերի վերջին բացվելու է մոմե արձանների առաջին թանգարանը:

Մինչ պաշտոնական բացմանը մնացել է միայն ավարտին հասցնել շենքի վերականգնողական աշխատանքները, սակայն թեմատիկ դահլիճները արդեն պատրաստ են:

Սենյակներից մեկում այցելուները կարող են տեսնել Ոսկե գեղմի համար արշավանք կատարած արգոնավորդներին: