Որմնանկարների թանգարան` բաց երկնքի տակ Թասմանիայում (լուսանկարներ, տեսանյութ)

12:25 • 27.08.12

Թասմանիայի Շեֆիլդ քաղաքը, որը նաև հայտնի է Որմնանկարների քաղաք անվանումով, հիանալի օրինակ է այն տեսակետի, որ արվեստի ուժն ունակ է փոխել ողջ համայնքի պատմությունն ու ապագան, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Ռոլանդ լեռան ստորոտում «տեղավորված» Շեֆիլդի բնակիչները տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, տեղական տնտեսության աճը խթանելու և զբոսաշրջություն իրենց քաղաքում զարգացնելու համար յուրօրինակ լուծում են գտել: Նրանք քաղաքը որմնանկարների բացօթյա թանգարանի են վերածել` գեղեցիկ և բավական ծավալուն պատկերներ նկարելով քաղաքի գրեթե բոլոր շինությունների վրա:

 

Ի ուրախություն բնակիչների` այս տարբերակն «աշխատել է», և այժմ Շեֆիլդը` պատկերազարդ քաղաքը սեփական աչքերով տեսնել ցանկացող տարեկան 220 հազար զբոսաշրջիկ է ընդունում:

 

Հսկայական չափերի նկարներում հիմնականում ներկայացված են քաղաքի պատմության հետ կապված դրվագներ: Շելֆիլդի բոլոր որմնանկարների ընդհանուր մակերսը կազմում է 2000 քառ/մետր: Այստեղ նույնիսկ Որմնանկարների միջազգային փառատոն է կազմակերպվում, որի ընթացքում ստեղծված աշխատանքերի մեծ մասը համալրում է քաղաքի առանց այդ էլ մեծ հավաքածուն: