Հայտնի է դարձել Շեքսպիրի սոնետների «թխամորթ կնոջ» ինքնությունը

18:30 • 27.08.12

Մեծ Բրիտանիայի Բարդի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, թե ով է իրականում եղել Ուիլյամ Շեքսպիրի սոնետներից հայտնի «թխամորթ կինը». նա Լյուսի Նեգրո մականունով լոնդոնաբնակ մի մարմնավաճառ է, գրում է Daily Mail-ը:

 

Հետազոտության ղեկավար Դունկան Սալքիդը, հիմնվելով որոշ տվյալների վրա, համոզված է, որ թխամորթ կինը Լոնդոնի թաղամասերից մեկում հասարակաց տուն է բացել և տնօրինել այն: Ավելի ուշ նա և իր «աղջիկները» ձերբակալվել են:

 

Նրա ժամանակակիցների խոսքերով`  Լյուսին իսկական անառակ է եղել, ով սպասարկել է բոլորին անխտիր` ներգաղթյալներից մինչև արիստոկրատները:

 

Շեքսպիրի սոնետների որոշ մասը` 127-ից մինչ 152-ը, նվիրված են առեղծվածային «թխամորթ կնոջը»:

«Նա իմ սև հրեշտակն է, իմ կին ստանան»,- նշվում է 144-րդ սոնետում: