Corriere della Sera. Օլանդի կանայք և վտանգավոր կապերը
Շուտով Ֆրանսիայի գրախանութներում հայտնվելու է մի գիրք, որը նվիրված է լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընտանեկան հարաբերություններին՝ մասնավորապես նրա երկու ընկերուհիների հետ հարաբերություններին՝ ներկայիս առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերին և նախագահի պաշտոնի նախկին թեկնածու, Օլանդի երեխաների մոր Սեգոլեն Ռուայալին, գրում է Corriere della Sera-ն:
Գրքի շապիկին, որի խորագիրն է «Երկու կրակների միջև», պատկերված է Օլանդը, ում երկու կողմից շրջապատում են Վալերի Տրիերվեյլերը և Սեգոլեն Ռուայալը:
Գրքի հեղինակներն են լրագրողներ Աննա Կանբանը և Էնն Ռոզենշերը: Նրանք փորձել են լուծել Օլանդի բարդ ընտանեկան հարաբերությունները:
Գրքում հիմնականում խոսվում է Վալերի Տրիերվեյլերի թուլությունների ու տառապանքների մասին, ով չի կարող ընտրություն կատարել կարիերայի և առաջին տիկնոջ դերի միջև:
Գրքում արծածվում է նաև Վալերի Տրիերվեյլերի և Սեգոլեն Ռուայալի միջև առաջացած մրցակցության թեման:










