Անդամալույծ ամերիկացին «գլուխգործոցներ» է ստեղծում տպիչ մեքենայով (լուսանկարներ)

19:27 • 28.08.12

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգի բնակիչ Փոլ Սմիթն ուղեղի կաթված է ստացել վաղ տարիքում, ինչի հետևանքով զրկվել է տարրական պահանջներն, ինչպիսիք են ուտելը, լողանալն ու հագնվել, ինքնուրույն հոգալուց: Սակայն շնորհիվ բացառիկ կամքի ուժի՝ նրան հաջողվել է դառնալ տպիչ մեքենայով ստեղծագործող ամենատաղանդավոր նկարիչներից մեկն աշխարհում, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Թեև առողջական ծանր վիճակի պատճառով Սմիթը չի հաճախել դպրոց, զրկված է եղել իր հասակակիցների շրջապատում ինքնադրսևորումից, այնուամենայնիվ այդ հանգամանքը չի խանգարել, որպեսզի նա բավական բուռն ստեղծագործական կյանք անցկացնի:

 

15 տարեկանից սկսած նա սկսել է աշխատել տպիչ մեքենայով` այն էլ օգտագործելով միայն ձախ ձեռքը: Որոշ ժամանակ անց փորձառություն ձեռք բերելով` Սմիթը սկսել է իսկական գլուխգործոցներ նկարել: Իր աշխատանքները ստեղծելու համար նկարիչն առավելապես օգտագործում է “@ # $ % ^ & * ( ) _” սիմվոլները: Յուրաքանչյուր աշխատանքն ավարտին հասցնելու համար նրանից պահանջվում է 2 շաբաթից մինչև 3ամիս: