Էստոնիայում Հիտլերին փառաբանող գիրք է լույս տեսել
Էստոնիայում La Colonia ոչ առևտրային կազմակերպությունը լույս է ընծայել Հիտլերի ընկերոջ՝ Դիտրիխ Էկկարտի գիրքը, որը վերնագրված է «Բոլշևիզմը՝ Մովսեսից մինչև Լենին. երկխոսություն Ադոլֆ Հիտլերի և իմ միջև», հայտնում է Eеsti Ekspress-ը:
La Colonia-ի թիկունքում ֆինն ազգայնական-սոցիալիստ Ռիստո Թեյնոնենն է: Նախկինում նա հրատարակել է «Ադոլֆ Հիտլեր՝ ազատարարը» և «Ադոլֆ Հիտլերն ու երեխաները» գրքերը:
Էստոնիայի անկախացումից ի վեր, Թեյնոնենն այս երկրում նեոնացիստական գործունեություն է ծավալում:










