Փարիզում Սուրբ Մարիամ Աստվածածնի հանդերձի նմանությամբ եկեղեցի կկառուցվի

17:32 • 30.08.12

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն այժմ իսկական ճարտարապետական «բում» է ապրում` հատկապես կրոնական շինությունների ոլորտում, գրում է Euromag-ը:

 

Վերջերս Փարիզում բացվել է Եվրոպայում ամենամեծ բուդդիստական տաճարը, իսկ այժմ շինարարները ձեռնամուխ են եղել նոր ծրագրերի իրականացմանը. 2013 թ.-ին Փարիզում կկառուցվի հայկական մշակութային կենտրոն, չին ավետարանականների եկեղեցի և սինագոգ:

 

Սակայն ամենախոշոր ծրագիրը նախատեսված է իրականացնել 2014թ.-ի գարնանը: Նոտր Դամ դյու Լոյում կստեղծվի արտասովոր դիզայն ունեցող մի եկեղեցի, որի կառուցման հիմքում կլինեն բետոնն ու փայտը: Եկեղեցու փայտե տանիքը կլինի Սուրբ Մարիամ Աստվածածնի հանդերձի նմանությամբ:

 

Ինչ վերաբերում է շինության առաջամասին, ապա այն արվելու է աղոթող ձեռքերի տեսքով: Շինությունն այնպես կկառուցվի, որ դրսից ներթափանցող լույսն ընկնի անմիջապես երգչախմբի համար նախատեսված վայրում: Իսկ ամբողջ գիշերվա ընթացքում վառ լուսավորված եկեղեցին կխորհրդանշի քրիստոնեական հավերժ միասնությունը: