Մեկնարկել է Վենետիկի միջազգային կինոփառատոնը (լուսանկարներ)
Իտալիայում մեկնարկել է Եվրոպայի հնագույն՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նշում է իր 80-ամյակը և անց է կացվում 69-րդ անգամ:
Փառատոնի բացումն սկսվել է աստղերի ավանդական երթով, որոնց շարքում ամենահայտնի դեմքը եղել է ֆրանսիացի մոդել և դերասանուհի Լետիսիա Կաստան:
Կաստան այս Տարվա Վենետիկի փառատոնի ժյուրիի կազմում է: Այս տարի ժյուրին, ինչպես նկատում են համաշխարհային ԶԼՄ-ները, զիջում է իր «աստղայնությամբ»: Ժյուրիի կազմում է նախկինում փառատոնի մրցանակակիր, հնդիկ կին ռեժիսոր Միրա Նաիրը:
«Աղքատիկ» է բնորոշվել նաև փառատոնի մրցութային ծրագիրը. Ոսկե առյուծների համար պայքարելու է 18 ֆիլմ:
Փառատոնի բացման ֆիլմը եղել է Միրա Նաիրի «Ակամա ֆունդամենտալիստը»: Սպասվում է նաև Տակեշի Կիտանոյի վերջին աշխատանքներից մեկի ցուցադրությունը:
Կինոփառատոնը կտևի 10 օր:










