Հոլիվուդը չի որոշի ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները

02:07 • 31.08.12

Երկու ֆիլմ, որոնց էկրան բարձրանալը նախատեսվում է դեկտեմբերի 26 -ին, կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել քաղաքական խավի մոտ: Դրանք են Քեթրին Բիգելոուի «Զրոյական տեսանելիության 30» ֆիլմը, որը Ուսամա բին Լադենին սպանության էկրանավորումն է, և Սթիվեն Սփիլբերգի «Լինկոլն» կենսագրական Ֆիլմը է, որը պատմում է ԱՄՆ-ի 16-րդ նախագահի մասին, գրում է The Guardian-ը:


Հոդվածի հեղինակը նշում է, որ հանրապետականները ընկալում են այդ ֆիլմերը որպես քաղաքական քարոզչություն: Օբամայի վարչակազմը համագործակցել է Բիգելոուի հետ ֆիլմի նկարահանման ընթացքում, իսկ Սփիլբերգը՝ Օբամայի կողմնակիցը, որոշել է ֆիլմ նկարահանել չիկագոցի մեկ այլ հռետորի մասին, որը շատ բան է արել ռասսայական հավասարություն հաստատելու համար:


«Քննադատներն անհանգստանում էին, որ եթե «Զրոյական տեսանելիության 30»-ը և «Լինկոլն»-ը էկրան բարձրանան մինչև նոյեմբերյան ընտրությունները, ապա դրանք կարող են ծառայել որպես քարոզչություն, ինչում Հոլիվուդը վաղուց և արդարացիորեն կասկածվում է», - ասվում է հոդվածում:


Հեղինակի կարծիքով՝ ամերիկացի ընտրողների որոշման վրա անհնար է ազդել ֆիլմերի միջոցով: Ըստ նրա՝ միակ ֆիլմերը, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել ամերիկյան ընտրությունների վրա եղել են «Մտրակ Ռոքնին. տիպիկ ամերիկացին» (1940թ.) և «Քինգս Րոուն» (1942թ.), որոնք փառք և լավատեսական ոգի են բերել Ռոնալդ Ռեյգանին: