Վենետիկյան կինոփառատոնի սեքս-սկանդալը
69-րդ Վենետիկյան միջազգային կինոփառատոնի շրջանակում մեծ հետաքրքրություն են առաջացրել ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլերի նոր ֆիլմերը, գրում է La Repubblica-ն:
«Վենետիկյան կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել է Ուլրիխ Զայդլերի «Դրախտ. Հավատ» ֆիլմը: Ցուցադրումից հետո երկու օր անընդմեջ խոսակցությունները այդ ֆիլմի շուրջ չէին դադարում: Պատճառն այն դրվագն էր, որտեղ գլխավոր հերոսուհին ինքնաբավարարմամբ է զբաղվում՝ օգտագործելով խաչ:
«Իսկապես, ֆիլմում կա մի դրվագ, երբ մենք տեսնում ենք մի կնոջ, ով հանում է պատից խաչը և օգտագործում է այն իրեն հաճույք պատճառելու համար: Ֆիլմում առկա ամոթի և հեգնանքի ընդհանուր մթնոլորտը որոշ չափով մեղմացնում է այս դրվագը» - նշված է հոդվածում:
«Թեև այս դրվագը, անկասկած, կդառնա թեժ քննարկումների առիթ, այնուամենայնիվ, այն արտացոլում է ֆիլմի գլխավոր թեման՝ կրոնական մոլուցքը. ոչ միայն հոգեկան սերը դեպի Հիսուսը, այլև՝ մարմնական»,– գրում է հոդվածի հեղինակը:










