Ավստրալացին հանրահայտ մարդկանց դիմանկարներն է ստեղծում ստեղնաշարի կոճակներով (լուսանկարներ)
Ավստրալացի Գայ Վիթբին հայտնի քաղաքական գործիչների, դերասանների, երգիչների և այլ արվեստագետների գեղեցիկ դիմանկարները ստեղծում է վրձնի ու ներկերի փոխարեն օգտագործելով համակարգչային ստեղնաշարների, տպիչ մեքենաների և հեռախոսների կոճակներ, գրում է Oddity Central-ը:
«Այսօր ձեռքի աշխատանքն այդքան էլ լայն տարածում չունի: Ամեն ինչ ներկայիս աշխարհում ավտոմատացված է, ուստի` ես էլ որոշել եմ «ավտոմատացված» արվեստ ստեղծել»,-նշել է Վիթբին:
Նկարչին հաջողվում է բոլոր փոքր մասնիկներն այնպիսի հմտությամբ դասավորել, որ դրա արդյունքում ստեղծվում են որևիցե պատմական, մշակութային կամ քաղաքական գործչի դիմանկարները:
Վիթբիի ստեղծած յուրաքանչյուր աշխատանք իր մեջ ներառում է հարյուրավոր կոճակներ: Ավստրալացին այս տարբերակով հազարից ավելի նկարներ է ստեղծել:










