Գեորգի Գարանյանի հիշատակին Վագանկովյան գերեզմանատանը հուշարձան է տեղադրվել
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի հայազգի ջազմեն Գեորգի Գարանյանի հիշատակին Վագանկովյան գերեզմանատանը հուշարձան է տեղադրվել: Հուշարձանի հեղինականերն են Լև Մատյուշինը և Անդրեյ Միտենևը:
Երաժիշտը երկրպագուներին ներկայացել է ոչ թե սմոկինգով և թիթեռով, այլ ջինսերով և վերնաշապիկով: Գեորգի Գարանյանի բրոնզե արձանը կանգնած է` սաքսոֆոնը ձեռքին և ժպտում է` սովորության համաձայն, գրում է ИТАР ТАСС-ը:
Հուշարձանի բացումը խորհրդանշող ժապավենը կտրել է նրա մոտ ընկեր Իոսիֆ Կոբզոնը:
Նշենք որ, Գեորգի Արամի Գարանյանը եղել է խորհրդային և ռուսական ջազի լեգենդ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, սաքսոֆոնահար, լեգենդար «Մելոդիա» համույթի ղեկավար, Մոսկվայի բիգ-բենդի ղեկավար: Նա գրել է 50-ից ավելի ֆիլմերի երաժշտության հեղինակ է:










