Հայկական զարդանախշերի երկհատորյակը առաջարկվել է ամերիկացի ընթերցողին

17:28 • 01.09.12

Լույս է տեսել «Հայկական զարդանածշերի արվեստ» և «Հայկական զարդագրություն» երկհատորյակը՝ ամերիկյան շուկայի համար, տեղեկացնում է Armenian Mirror Spectator-ը:

 

Այս հրատարակությունը դիզայներ Արմեն Քյուրքչյանի և լուսանկարիչ Հրայր Հոք Խաչատրյանի հետ համագործակցության արդյունք է: Վերջիններս մեկ տասնամյակից ավելի է ֆիքսում են հայկական տառաձևերը, խորհրդանիշերը և զարդագրերը, որոնք, աղբյուրի գնահատականով, «գոյատևել են դարերի ու քաղաքակրթությունների միջով՝ իրենց տեղը զբաղեցնելու համաշխարհային մշակութային ժառանգության մեջ»:

 

Իրենց ցուցանմուշները հավաքելու համար արվեստագետները ճամփորդել են Հայաստանի Հանրապետությունում և Արևմտյան Հայաստանում, ուսումնասիրել են հազարավոր ձեռագրեր և ոչ միայն: Դրանից քաղվածը ներկայացվել է 2 հատորներով:

 

«Մենք նպատակ ունեինք մեր ազգային գանձերը ոչ թե զուտ հավաքել ու ներկայացնել սուրճի սեղանի շուրջ կամ լսարաններում հավաքվածներին, այլև միջնադարյան արվեստի գլուխգործոցները առաջարկել գործող դիզայներիներին, ճարտարապետներին և այն արվեստագետներին, որոնք դրանց կարող են նոր կյանք տալ 21-րդ դարում», - ասել է Քյուրքչյանը:

 

Հրատարակիչը Craftology հայաստանյան անկախ հրատարակիչն է: Երկհատորյակը մատչելի է Amazon-ին: