Մահացել է հանրահայտ պոետ- երգահան Հել Դևիդը

10:16 • 02.09.12

Լոս Անջելեսում (ԱՄՆ) 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է հանրահայտ պոետ-երգահան Հել Դևիդը, ով աշխարհին է նվիրել օսկարակիր Raindrops Keep Fallin' On My Head ստեղծագործությունը, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը:

 

Գործակալության համաձայն` նա մահացել է շաբաթ օրը, ուղեղի կաթվածից հետո առաջացած բարդությունների հետևանքով:

 

Դևիդը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է և գլուխգործոցների հեղինակ: Նրան է պատկանում Ջեյմս Բոնդի մասին վեցերորդ ֆիլմի  («Ձերդ գերազանցության գաղտնի ծառայությունում») երաժշտությունն ու լեգենդար What the World Needs Now Is Love ստեղծագործությունը:


Իսկ «Բուչ Քեսիդի և Սանդենս Քիդ» ֆիլմում հնչած Raindrops Keep Fallin' On My Head երգն «Օսկար» է պարգևել ֆիլմին` լավագույն օրիգինալ երգի համար: