Ռուս տղամարդը «մակարոնե քաղաք» է ստեղծել (լուսանկարեր)

18:13 • 02.09.12

Ռուսաստանի Պերմի մարզի բնակիչ Սերգեյ Պախոմովը հայտնվել է տեղական ԶԼՄ-երի ուշադրության կենտրոնում, քանի որ ընտրել է ստեղծագործելու յուրահատուկ տարբերակ: Նա տարբեր առարկաներ է պատրաստում` որպես հումք օգտագործելով միայն մակարոնի տարբեր տեսակները, գրում է Oddity Central-ը:

 

Տղամարդը նույնիսկ մի ողջ մակարոնե քաղաք է ստեղծել` սեփական մեքենաներով, ինքնաթիռներով ու նավակներով:

 

«Այս աշխատանքները պատրաստելով`  ցանկանում եմ ցույց տալ, որ մակարոնը ոչ միայն պիտանի է խոհանոցում, այլ նաև արվեստի ոլորտում: Պարզվում է, որ այն  հրաշալի հումք է ծառայում նման մանրակրկիտ իրեր պատրաստելու համար»,-նշել է հեղինակը:

 

Պախոմովն ընտրել է ստեղծագործելու այս ուղին 6 տարի առաջ, երբ մակարոնի արտադրության ոլորտում աշխատող ռուսական մի ընկերություն խնդրել է նրան ստեղծագործական մի գովազդ պատրաստել: Հենց այդ ժամանակ էլ նրա գլխում ծագել է մակարոնով  տարբեր իրեր պատրաստելու գաղափարը:

Յուրաքանչյուր նմուշի ստեղծման համար նա ծախսում է 20-30 ժամ: