Ադրբեջանն առաջին անգամ կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ»-ին
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին Ադրբեջանը կմասնակցի առաջին անգամ:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Նիդերլանդներում տեղի ունենալիք մրցույթի մասնակից երկրների ցանկը:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ը կնշի հիմնադրման 10-ամյակը: Ադրբեջանից բացի, մրցույթին առաջին անգամ կմասնակցեն նաև Իսրայելն ու Ալբանիան:
Մրցույթին մասնակցելու է նաև Հայաստանը, Բելառուսը, Բելգիան, Վրաստանը, Մոլդովան, Նիդերլանդները, Ռուսաստանը, Շվեդիան և Ուկրաինան:
Այն տեղի կունենա դեկտեմբերի 1-ին` Ամստերդամի HMH Arena համերգասրահում:










