Ֆրանսիացի նկարիչը ստեղծում է պատկերներ, որոնցում բնությունը և մարդը միաձուլվում են (լուսանկարներ)
Ֆրանսիացի նկարիչ Ժան-Պոլ Բորդիերը ստեղծում է զարմանահրաշ պատկերներ, որոնցում մարդիկ և բնությունը միաձուլվում են, գրում է The Dailymail պարբերականը:
Նա նկարում է մերկ մոդելների մարմիններին այն գույները, որոնք համապատասխանում են միջավայրին:
Նկարիչը, ով այժմ ապրում է Կալիֆորնիա նահանգի Բերկլի քաղաքում, արդեն 15 տարի է լուսանկարում է Արևմտյան Ամերիկան:
Նրա խոսքերով՝ լուսակարները ոգևորվում են իրեն՝ ստեղծելով տպավորություն, որ Տիեզերքի և իր միջև չկա ոչ մի տարանջատում:










