Մեսրոպ Մաշտոցը թանգարանային նմուշ չէ, այլ կենդանի գործոն մեր մշակույթում. Վահան Արծրունի

13:17 • 03.09.12

Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակի առթիվ մի քանի արվեստագետների նախաձեռնությամբ վաղը «Աբրահամյան» արվեստի կենտրոնում, որը գտնվում է Աշտարակի խճուղում, կկազմակերպվի յուրօրինակ ակցիա, որի ժամանակ կխաչվեն արվեստի մի քանի ճյուղեր՝ կերպարավեստ, երաժշտություն, գեղանկարչություն և նաև վիդեորատ:


«Հիմնական թեզն այն է, որ Մեսրոպ Մաշտոցը թանգարանային նմուշ չէ, այլ կենդանի գործոն մեր մշակույթում՝ և՛ կերպարվեստում, և՛ երաժշտությունում: Իսկ երաժշտական վերապրումը մաշտոցյան շարականներն են, որոնք վերմշակվել են և նորովի կներկայացվեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց երաժիշտ Վահան Արծրունին:


Նա տեղեկացրեց, որ սա Մաշտոցին նվիրված իր հերթական ակցիան է, որի ժամանակ Մաշտոցը ներկայացվում է բոլորովին այլ տեսանկյունից. «Մաշտոցի շարականներն անհայտ են: Քչերն են տեղյակ, որ ոչ միայն տառերի հեղինակն է, այլ նաև մասնագիատկան երաժշտության և գրականության: Նա 130-140 շարականների հեղինակ է, որոնք հետագայում հիմք են հանդիասցել մեր պատարագների համար, սակայն մեզ է հասել ընդամենը 11-ը, որոնք իհարկե փշրուքներ են»,- ասաց նա և ավելացրեց, որ հույս ունի, որ նման նորարարական փորձն առաջին քայլը կլինի:


Գեղանկարիչ Աշոտ Ավագյանը նշեց, որ ի տարբերություն Վահան Արծրունու՝ ում մոտ Մաշտոցը ներկայացված է շարականներով, իր նկարներում Մաշտոցն է, իր աշակերտների հետ: Նա ներկայացրեց, թե ինչպես է սկսել մաշտոցյան թեմայով ստեղծագերծել: «Մատենադարանի ճարտարապետ Արթուր Մեսչյանն ինձ խնդրեց որմնանկար անել, ինչը երկարամյա աշխատանք էր: Դրանից հետո արդեն որոշեցի թեման շարունակել և այդ տուրքը, որ ուզում էի տալ, վաղը իրականանում է»,- ասաց գեղանկարիչը:


«Աբրահամյան» արվեստի կենտրոնի տնօրեն Զաբել Բերբերյանը ներկայացնելով իր արվեստի կենտրոնը՝ նշեց, որ այն նոր է, որտեղ իրենք նպատակ չունեն վերնիսաժային արվեստ ներկայացնել:


«Հայաստանն իր մշակութային դեմքով է, որ ուժեղ է, և այդպես պետք է ներկայանա: Իհարկե այս օրերին անմակարդակ աշխատանքներ են հաճախ ներկայացվում, որոնք, ցավոք, ավելի շատ են խրախուսվում, բայց պետք է մենք փորձենք իրական արժեքները վերադարձնել»,-նշեց նա: