Մահացել է հայտնի դերասան Դմիտրի Պեվցովի որդին
Մոսկվայի Բոտինսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 9 օր անցկացնելուց հետո, այսօր մահացել է հանրահայտ ռուս դերասան Դմիտրի Պեվցովի որդին, հայտնում է Life News-ը:
Նա նախկին համադասարանցիների հետ հավաքույթի ժամանակ ցած էր ընկել շինության 3-րդ հարկից: Միջադեպից հետո, 22-ամյա Դանիիլ Պեվցովն անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկները 2 բարդ վիրահատության էին ենթարկել նրան, որոնք, սակայն, էական արդյունք չէին տվել:
Ինչպես նշել են վիրաբույժները, Դանիիլին իրենց մոտ են բերել, երբ նա արդեն գտնվում էր կլինիկական մահվան վիճակում: Սկզբում մասնագետները կարծիք են հայտնել, թե երիտասադի կյանքի համար վտանգավոր կինեն ընդամենն առաջիկա 3 օրերը, սակայն նրանց կանխատեսումները չեն իրականացվել:










