Բրիտանացին մետաղի ջարդոնից Titanic-ի 3 մետրանոց կրկնօրինակն է ստեղծել (լուսանկարներ)
Բրիտանացի Ջեյսոն Քինգն ուղղակի «տիտանական» ջանքեր է գործադրել հանրահայտ Titanic նավի ճշգրիտ, 3 մետրանոց կրկնօրինակը մետաղի ջարդոնից պատրաստելու համար, գրում է Oddity Central-ը:
40-ամյա տղամարդը նավն ավարտին հասցնելու համար 2 տարի է ծախսել: Նրա խոսքով` այս նմուշը նավի կատարյալ կրկնօրինակն է, նույնիսկ տախտակամածի վրայի նստատեղերի թիվն է հստակ պահպանված:
Հանրահայտ նավի այս տարբերակը ստեղծելու համար Քինգը 150 գիրք է կարդացել ու ուսումնասիրել է Titanic-ից պահպանված յուրաքանչյուր լուսանկար:
«Ինձ համար գաղտնիք չէ, որ նավը դիտողների մեծամասնությունը չի էլ նկատի ամենամանր դետալների համընկնումը, սակայն դա ինձ համար սկզբունքի հարց էր: Ես ցանկանում էի ստեղծել իսկական Titanic` միայն թե ավելի համեստ չափերով»,- նշել է Քինգը:
Երեք մետր երկարություն ունեցող նավը ստեղծելու համար բրիտանացին 4 հազար դոլար և 2 տարիների ընթացքում շաբաթական 25 ժամ է ծախսել:










