The Rolling Stones խմբի 50-ամյակի առթիվ կթողարկվի նրանց լավագույն երգերի հավաքածուն

13:06 • 05.09.12

Բրիտանական լեգենդար The Rolling Stones ռոք խումբն իր 50-ամյակի առթիվ լավագույն երգերի հավաքածուն կթողարկի, որի մեջ կլինեն նաև երկու նոր ստեղծագործություններ:


GRRR! անվանումը կրող խտասկավառակը վաճառքի դուրս կգա 2012թ. նոյեմբերի 12-ից: Նման հայտարարություն է տարածվել խմբի պաշտոնական կայքում:


Doom and Gloom և One lost shot նոր երգերը ձայնագրվել են Փարիզում, օգոստոսին:
Խմբի վերջին ալբոմը` A bigger bang-ը, թողարկվել էր 2005թ.-ին:


Դեռ չեն հաստատվել այն տեղեկությունները, որ հոբելյանի առթիվ երաժիշտները պատրաստվում են համերգային շրջագայություններով հանդես գալ Լոնդոնում և Նյու Յորքում:


«Ռոլլինգների» կեսդարյա հոբելյանը նշվել է հուլիսի 12-ին: Ուղիղ 50 տարի առաջ այդ օրն են խմբի անդամներն առաջին անգամ բեմ բարձրացել` լոնդոնյան ջազ ակումբներից մեկում: