Իսպանացին ստեղծել է դեկորատիվ արվեստի նոր տեսակ (լուսանկարներ)
Իսպանացի Լորենցո Դյուրանը բնության հանդեպ իր մեծ սերը վերածել է դեկորատիվ արվեստի նոր տեսակի. նա գեղեցիկ պատկերներ է ստեղծում ` կտրատելով տերևները, գրում է Euromag-ը:
«Կյանքում ես առաջնորդվում եմ հետևյալ կարգախոսով` բնությունն արվեստի մեջ է, իսկ արվեստը` բնության: Գիտեք, նախկինում ես աշխատում էի լրիվ այլ, արվեստի հետ կապ չունեցող՝ շինարարության ոլորտում: Սակայն թողեցի այդ աշխատանքը, երբ հասկացա, որ ուզում եմ զբաղվել այնպիսի գործով, որի ամեն մի վայրկյանն ինձ հաճույք կպատճառեր»,- նշել է Դյուրանը:
Իր աշխատանքներում հեղինակը պատկերում է տարբեր կենդանիներ, բույսեր, ծառեր, երկրաչափական պատկերներ: Արտասովոր աշխատանքները ստեղծելու համար նա նախևառաջ հավաքում է տերևները, լվանում դրանք, չորացնում, մամլիչով ճզմում, ապա նոր սկսում դրանք կտրատել` մտածած պատկերը ստանալու համար:










