Իտալացիները որոշել են վերադարձնել «Մոնա Լիզան» Ֆլորենցիա
Իտալիայում մեկնարկել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի` Ֆլորենցիա վերադարձի համար քարոզարշավը. նկարը մոտ հինգ հարյուրամյակ գտնվում է Ֆրանսիայում, հաղորդում է Lenta.ru-ն ` հղում անելով իտալական ANSA գործակալությանը:
«Մոնա Լիզա» կտավը, որը հայտնի է նաև «Ջոկոնդա» անունով (լրիվ անվանումը «Տիկին Լիզա դել Ջոկոնդայի դիմանկարը») մոտ երկու դար է՝ գտնվում է Փարիզի Լուվր թանգարանում: Նկարը վերադարձնելու նախաձեռնությունը պատկանում է Իտալիայի պատմական և մշակութային ժառանգության հարցերով ազգային կոմիտեին, որի կազմած փաստաթղթի տակ ստորագրել է մոտ 150 հազար մարդ:
Նշենք, որ Իտալիայում կտավը ցուցադրվել է միայն մեկ անգամ: 1911-ին «Մոնա Լիզան» գողացվել էր Լուվրից և միայն երկու տարի անց հայտնաբերվել Ֆլորենցիայի հյուրանոցներից մեկում: Նախքան Փարիզ ուղղարկվելը, կտավը ցուցադրվել է Ուֆիցի պատկերասրահում (Ֆլորենցիա) և Հռոմում:










