Ռուս տղամարդը գեղեցիկ պատկերներ է ստեղծում թեյի խոտով (լուսանկարներ)

17:43 • 07.09.12

Մոսկվայաբնակ գրաֆիկական դիզայներ Անդրեյ Գորկովենկոն գեղեցիկ պատկերներ է ստեղծում՝ վրձնի և ներկերի փոխարեն օգտագործելով սովորական թեյի խոտ, գրում է Օդիթի Սենթրալ-ը:

 

Անդրեյի կողմից կիրառվող այս մեթոդն ապացուցում է, որ թեյը ոչ միայն պիտանի է խմելու համար, այլ նաև ստեղծագործելու: Տղամարդու վառ երևակայության շնորհիվ անուշահոտ թեյի խոտը դարձել է ստորև ներկայացված պատկերների ստեղծման միակ հումքը:

 

Իր աշխատանքներում նա օգտագործում է և սև, և կանաչ թեյի խոտեր: Դրանց օգնությամբ նա ստեղծել է Չինական մեծ պատի, Ցեյլոնի գեղեցիկ բնապատկերների կրկնօրինակները: