Ֆրանսիացի նկարիչը ծավալուն պատկերներ է ստեղծում մեկ, չընդհատվող գծով

11:42 • 08.09.12

Ֆրանսիացի ինքնուս նկարիչ Պիեռ Էմանուել Գոդեն ստեղծում է հանրահայտ մարդկանց բավական ծավալուն ու խճճված պատկերներ` օգտագործելով մեկ, չընդհատվող գիծ, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:

Նկարիչն այժմ բնակվում և ստեղծագործում է Բարսելոնայում, սակայն իր հայրենիքում նա զբաղվել է արվեստից բավական հեռու մի գործով` ինժեներությամբ:


Սակայն նրա մեջ սերը դեպի արվեստն ավելի ուժեղ է եղել, և Պիեռը որոշել է դառնալ արհեստավարժ նկարիչ:


Թեև տղամարդը յուղաներկով և ակրիլով արված կտավների բավական տպավորիչ հավաքածու ունի, այնուամենայնիվ նրա չընդհատվող գծով նկարներն ամենաշատն են հաջողություն վայելում:


Սկզբում նա նկարում էր պարզ կենդանիների և կամ ինչ-որ նշաններ, սակայն ավելի ուշ, երբ բավականաչափ փորձառություն է ձեռք բերում, Պիեռն սկսում է պատկերել հանրահայտ մարդկանց դեմքերը: