Արմյանսկում կանցկացվի ազգերի բարեկամությանը նվիրված «Արմյանսկի բազար» փառատոնը

13:37 • 10.10.12

Ղրիմի Արմյանսկ քաղաքում հոկտեմբերի 20-ին կկայանա ազգերի բարեկամությանը նվիրված «Արմյանսկի բազար» 10-րդ փառատոնը, հայտնում է analitika.at.ua-ն։ 


Ըստ Արմյանսկի քաղխորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության՝ փառատոնում կներկայացվեն Ղրիմում բնակվող տարբեր ազգերի կենցաղին նվիրված տաղավարներ, ազգային ճաշատեսակներ, կանցկացվի տարբեր համայնքներ ներկայացնող կիրառական արվեստի վարպետների աշխատանքների տոնավաճառ։


Ելույթ կունենան Ղրիմի տարբեր շրջաններից և քաղաքներից ժամանած երգի-պարի ստեղծագործական խմբեր։