Պիկասոյի աշխատանքը վաճառվել է 8,5 մլն-ով

19:36 • 11.10.12

Լոնդոնում Պաբլո Պիկասոյի «Տղամարդը և ծաղկեփնջով կինը» (Հայտնի է նաև՝ «Սիրեկանները» անվանումով) կտավը վաճառվել է 8,5 մլն դոլարով, հայտնում է Life News-ը:

 

Աշխատանքը աճուրդային վաճառքի է հանվել Frieze Masters տոնավաճառի շրջանակներում: Գնորդի անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ նա մասնավոր հավաքածուի տեր է ԱՄՆ-ից:

 


Frieze Masters-ը փակ աճուրդ է միլոնատերերի համար, որն անց է կացվում Լոնդոնի Ռիջերս Փարքում:
«Տղամարդը և ծաղկեփնջով կինը» Պիկասոն նկարել է 1970-ին: