Հայտնի է դարձել գրականության բնագավառի Նոբելյան մրցանակակիրը
Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել չին գրող Մո Յանը, հայտնում է Gazeta.ru-ն:
Նրա անունն ամենահավանական թեկնածուների թվում էր՝ ըստ մամուլի կազմած ցուցակների: Այլ հավակնորդների թվում էին կանադուհի գրող Էլիս Մանրոն և ճապոնացի Հարուկի Մուրակամին:
Յանին մրցանակ է շնորհվել այն աշխատանքների համար, որոնցում «հալյուցինածին ռեալիզմը համադրվում է ժողովրդական հեքիաթների, պատմության և ժամանակակից միջավայրի հետ»:
Այս տարի Նոբելյան մրցանակի հետ շնորհվող գումարի չափը կազմում է 8 մլն շվեդական կրոն՝ 1,2 մլն ԱՄՆ դոլար:
Մինչ օրս գրականության Նոբելյան մրցանակ է ստացել 108 մարդ:










