Ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ Երևան են ժամանել իտալացի սբանդերատորիները (տեսանյութ)

18:42 • 12.10.12

Երևանում Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ Իտալիայի Արեցցո քաղաքից Հայաստան են ժամանել հանրահայտ սբանդերատորիները («դրոշակակիրները»):


Tert.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ սա իրենց 2-րդ այցն է Հայաստան. առաջին անգամ հյուրընկալվել են ՀՀ պետական դրոշի օրը՝ հունիսի 15-ին: Նրանց խոսքով՝ Երևանը «շատ-շատ գեղեցիկ քաղաք է», իսկ Հայաստանն առհասարակ իրենց դուր է գալիս:

 

Ի սկզբանե սբանդերատորիները ցանկացել են ելույթ ունենալ Հանրապետության հրապարակում, սակայն հանդես են եկել Իտալիայի դեսպանատանը կից այգում, որից և տեսանյութ ենք ներկայացնում ստորև:

 

Արեցցոյի սբանդերատորիներն անկախ կազմակերպություն են, որը ստեղծվել է «Սարակինոսի մրցաշարում»՝ միջնադարյան Արեցցոյի վերածնված տոնակատարությանը հանդես գալու համար: