Հռոմի պապը Քրիստոսի մանկության մասին գիրք է գրել
Հռոմեական կաթոլիկ եկեղեցու գլուխ Բենեդիկտոս 16-րդը հեղինակել է «Հիսուսի մանկությունը» վերնագրով գիրքը, որը պատմում է Քրիստոսի կյանքի վաղ տարիների մասին, հայտնում է Euromag-ը։
Իր աշխատության մեջ պոնտիֆիկոսը վերլուծության է ենթարկում Ավետարանի տեքստերն ու ընթերցողի ուշադրությունը հրավիրում այն հարցին, թե արդյոք այդ գրվածքները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։
Rizzoli հրատարակչությունը ներկայացրել է գիրքը գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում ընթացող Frankfurter Buchmesse գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։
Ըստ Ansa լրատվական գործակալության տվյալների՝ ներկայում Rizzoli-ին բանակցություններ է վարում գրքի հրատարակման, ինչպես նաև այն աշխարհի 20 լեզուներով թարգմանելու վերաբերյալ։
Գրքի օրիգինալ տարբերակը գրված է գերմաներենով։










